Հոկտեմբերի 18 ՝ հագեցած հանդիպումների օր

18 Oct

Հոկտեմբերի 18-ի հանդիպումներից առաջինը հյուրընկալեց Դիլիջանի «Երիտասարդական Բանկի» գրասենյակը, ուր մեզ սպասում էր  երիտասարդների խումբ: Այս հանդիպման ժամանակ խումբը իրոք որ շատ երիտասարդ էր՝ գերակշռող մասը կազմում էին ավագ դպրոցի աշակերտներ էին:  Սոցիալական ինովացիաների գաղափարը ներկայացնելուց հետո, հանդիպման ժամանակ մի փոքր «վարժություն» արեցինք՝ փորձելով ուրվագծել արդիական սոցիալական խնդիրները եւ փորձելով գտնել  դրանց նորարար լուծումները:

«Մարդամեջի» երկրորդ հանդիպումը հյուրընկալեց Բերդի «Արեւաբերդ» կինոթատրոնը, ուր «Ինտերնյուս մամուլի աջակցություն» ՀԿ կազմակերպել էր կինոդիտում եւ սիրով համաձայնել էր մի փոքր ուշ սկսել ֆիլմի դիտումը՝ հարթակը տրամադրելով մեզ: Հանդիպմանը խոսացինք նոյեմբերի 18-20 կայանալիք նորարարական ճամբարի մասին, քննարկեցինք սոցիալական նորարարություն երեւույթը, տեղեկացրեցինք, թե ինչ մտքեր եւ գաղափարներ կսպասենք մասնակիցներից եւ, իհարկե, քաջալերեցինք բոլոր հետաքրքրված անձանց ներկայացնել իրենց ծրագրերը կայանալիք ճամբարի շրջանակներում: 

Advertisements
%d bloggers like this: