Այսօրվա Մարդամեջը Վանաձորում էր

20 Oct

Այ էսպիսի եղանակով սկսվեց մեր ճանապարհը:

Հանդիպումը կազմակերպել էր Վանաձորի Ինֆոտունը ու հավաքել Ինֆոտան երիտասարդներին: Լսարանում բավականին ակտիվ նեթացիներ կային՝ սկսած դպրոցական տարիքից մինչև կայացած ՀԿականներ:

Հանդիպումը շատ հետաքրքիր էր, իսկ սոցիալական խնդիրների վարժության ժամանակ՝ նույնիսկ բուռն: Խմբերից մեկն առաջարկում էր սեռական դաստիարակության խնդիրը դիտարկել ու դրա համար հետաքրքիր լուծումներ էր փնտրում: Խմբերն այնքան աշխուժացան, որ ստիպված անցանք մարդու իրավունքների «անմեղ» խնդրի մասին առաջարկներին:

Խմբերից մյուսն էլ առաջարկում էր քաղաքային լքված զբոսայգիների հարցին նորարար լուծումներ գտնել ու փորձում օնլայն հարթակ մտածել՝ արդեն հավաքված բավականին ակտիվ երիտասարդական խմբի համար:

 

Էնպես որ սպասում ենք Վանաձորից համայնքային ու երիտասարդական  կարգին ծրագրեր ու շատ կրեատիվ մասնակիցներ:

 

 

 

 

 

Գորիիիիս, գալիս ենք շփվելու մյուս շաբաթ՝ երեքշաբթի օրը:

Advertisements
%d bloggers like this: