Գորիսի հանդիպումը շատ դինամիկ անցավ

27 Oct

Գորիսում կարգին Մարդամեջ էր` ավանդույթի ու կրեատիվի իսկական խաչմերուկ: Հավաքվել էին 14-50 տարեկան մարդիկ ու անսպասելիորեն սոցիալական նորարության մինի-ճամբար ստացվեց:

Քննարկվող գաղափարներից առնվազն 4-ը պատրաստի նորարարական նախագծեր էին, ու կարելի էր հենց էդ պահին փաթեթավորել ու ներկայացնել դոնորների:

 

 

 

Գորիսի ԻնֆոՏան (http://ginfotun.blogspot.com/) համակարգողն անմիջապես արտագրեց Մարդամեջի ֆայլերն ու պատրաստվում էր ինքնուրույն պրեզենտացիաներ անել տեղի համալսարաններում ու դպրոցներում: Գորիս – Forever! Վարակիչ էներգիա էր:

Հույս ունեմ` խմբից շատերի հետ կհանդիպենք Ծաղկաձորի մեծ Մարդամեջում:

Այսօր նորից գնում ենք Գեղարքունիք` Գավառի բիզնես կենտրոն: Եթե մոտակայքում լինեք, համեցեք:

Advertisements
%d bloggers like this: