Նախագծերի գնահատման արդյունքները

14 Nov

Գիտենք, որ բոլորդ շատ մեծ անհամբերությամբ եւ հետաքրքրասիրությամբ հետեւել եք մեր բլոգի եւ ֆեսյբուքյան էջի թարմացումներին: Ներկայացնում ենք ձեզ այս մի շաբաթվա ընթացքում այդքան շատ սպասված լուրը` ներկայացրած գաղափարների գնահատման արդյունքները:

Ներկայացրած 69 գաղափարներից եռօրյա ճամբարի ընթացքում կմշակվեն հետեւյալ վեցը.

  1. Սոցիալական ցանց «Հազար ու մի մանրուք» – Սամվել Մարտիրոսյան
  2. Նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ – Արամ Թովմասյան
  3. Wish2Real – Ստեփան Ամբատյան
  4. Հասարակական տրանսպորտի չվացուցակ – Լիլիթ Մանուկյան
  5. Պետական պոլիկլինիկաներում սպասարկման և հիվանդների շահերի պաշտպանության մոնիտորինգ և հանրայնացում – Անի Դավթյան
  6. Հիպերտեղայնացված նորությունների հարթակ – Գայանե Միրզոյան
Բոլորս շատ ափսոսում ենք, որ ճամբարի ձեւաչափը թույլ չի տալիս ավելի մեծ թվով նախագծեր ներառել, քանի որ նորարար եւ հետաքրքիր նախագծերն ավելի շատ էին, սակայն վերոնշյալ 6-ը ստացել են առավելագույն միավորները:
Advertisements
%d bloggers like this: