Արդեն մեկ շաբաթ է կարոտում ենք «Մարդամեջը» :)

28 Nov

Անմոռանալի ուրբաթ-շաբաթ-կիրակիից  արդեն անցել է մեկ շաբաթ..

Շատ ուրախ ենք, որ ոգեւորությունը չի լքել մասնակիցներին ճամբարի ավարտից հետո, եւ հաղթող թիմը արդեն ունեցել է իր առաջին աշխատանքային հանդիպումը ԵՀՀ գրասենյակում` քննարկելու հետագա քայլերը:

Բոլորս էլ հետեւելու ենք նորարար գաղափարներին, որոնք մշակվեցին ճամբարի ընթացքում ` պոլիկլինիկաների մոնիտորինգի նախագիծը , հիպերտեղայնացված նորությունների հարթակի միտքը, նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակի առաջարկը«Հազար ու մի մանրուք»սոցիալական ցանցը եւ Wish2Real հարթակը:

Բացի համատեղ արդյունավետ աշխատանքից, բոլորս ձեռք բերեցինք նոր ծանոթություններ, նոր ընկերներ եւ վստահություն, որ ունենք տաղանդավոր մարդկանց մեծ համայնք, որը  պատրաստ է համախմբել իր եռանդն ու ջանքերը նորարարության շուրջ:

Իրար հետ անցկացրած օրերից ստացած դրական լիցքերը դեռ երկար  կհերիքեն եւ հուսով ենք, որ թիմերը հետամուտ կլինեն մշակած նախագծերին եւ դրանք անտեր չեն թողնի 🙂

Advertisements
%d bloggers like this: