Մարդամեջի նախագծերին հաջողություն

17 Apr

«Մարդամեջ»–ից բավական ժամանակ է անցել, սակայն այս ողջ ընթացքում հետևում էինք բոլոր մասնակիցների հաջողություններին, նրանց ակտիվ մասնակցությանը մյուս նորարար միջոցառումներին։

Սոցիալական նորարարության ճամբարի ընթացքում մշակված գրեթե բոլոր ծրագրերը ընթացք են ստացել։ Շատ ոգևորիչ է այն փաստը, որ այս մի քանի ամիսները  ոչ միայն չեն նվազեցրել մասնակիցների ոգևորությունը, այլ նպաստել են ծրագրի գաղափարներն ու իրականացման մեխանիզմները հստակեցնելուն և վերջնականացնելուն։

Երկօրյա «մարդամեջյան ճամբարի» էներգիան գարնանը նոր ուժով կօգնի իրականացնել բոլոր նորարար ու հետաքրքիր նախագծերը։

Կսպասենք արդյունքներին։

Բոլորիս հաջողություն։

Advertisements
%d bloggers like this: