TaghInfo project!

7 Sep

Հիշում ե՞ք Մարդամեջի ժամանակ խումբ N3 ինչի վրա էր աշխատում։ Գայանե Միրզոյանը ներկայացրել էր «Հիպերտեղայնացված նորությունների հարթակի» ստեղծման նախագիծը։

Ահա այսպես 2.5 օրվա ընթացքում նա իր շուրջը համախմբեց դինամիկ, ստեղծագործ ու եռանդով լի մարդկանցից կազմված խումբ, աշխատեցին և ներկայացրին ծրագիրը ճամբարի վերջին օրը։ Ներկայացումը բավականին խոստումնալից էր և նմանատիպ հարթակ դեռևս չկար հայկական վեբ տարածքում: Ճամբարի ավարտից հետո ծրագիրն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ստացավ ֆինանսական աջակցություն։ Ահա այժմ կարող եք նայել ծրագրի պատրաստի վեբ կայքը։ 

Կայքում կգտենք հիպերլոկալ նորություններ Ձեր համայնքի մասին, հետաքրքիր մանրամասներ քաղաքի բոլոր համայնքներից, հոդվածները կարող եք կարդալ նաև ըստ թեմատիկ բաժինների։ 

Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այս նախագծի մասին..ի՞նչ կասեք։

Advertisements
%d bloggers like this: