Մի քիչ պատմենք նախորդ «Մարդամեջի» հաջողված ծրագրերից։

27 Sep

Անցյալ տարի ստացել էինք ավելի քան 60 գաղափար, որոնցից լավագույն 6-յակի մեջ էին անցել՝հետևյալ 6 նախագծերը՝

  • Սոցիալական ցանց «Հազար ու մի մանրուք», որի իմաստը կայանում էր օգտատերերին թարմ և պրակտիկ տեղեկատվություն տրամադրելու մեջ տարբեր կենսական ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ։ Օրինակ, որտեղից գտնել լավ վարպետներ, կամ ուր է կարելի գնալ երեխաների հետ, որ ծխած չլինի և այլ խորհուրդներ՝ հիմնված իրական մարդկանց փորձի վրա:
  • Պետական պոլիկլինիկաներում սպասարկման և հիվանդների շահերի պաշտպանության մոնիտորինգի հարթակ, որը միտված էր բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացման նպաստմանը։ 
  • Նախընտրական խոստումների մոնիտորինգ, որը հնարավորություն կտար կատարել խոստումների մոնիտորինգ և պատասխանատվության զգացում առաջացնել քաղաքական գործիչների մոտ։
  • Հիպերտեղայնացված նորությունների հարթակ, որը հնարավորություն է ընձեռում հավասարաչափ լուսաբանել Երևանի  համայնքները, ինչպես նաև համախմբել մեկ համայնքում ապրող մարդկանց:
  • Հասարակական տրասպորտի չվացուցակի կազմում, որը կտրամադրեր տեղեկատվություն երթուղիների, հեռավորության, տևողության, գնի, մեկնման և կանգառների մասին:
  •  Wish2Real հարթակի գաղափարը, որի իմաստը կայանում էր նրանում, որ ամեն ոք կարող էր տեղեկացնել իր կարիքի/ցանկության/ երազանքի մասին  և միառժամանակ ցանկացած անձ կամ կազմակերպություն կարող էր հանձն առնել այդ ցանկության իրականացման։
Advertisements
%d bloggers like this: