12 Oct

«Մարդամեջի» նախապատրաստական փուլը շատ ակտիվ ընթանցքի մեջ է։ Շատ շնորհակալ ենք ձեր անսպառ  ակտիվության և ցուցաբերած հետաքրքրության համար։ Ճանաչողական հանդիպումներն  արդեն կայացել են Գորիսում, Արմավիրում, Գյումրիում և Մարտունիում։ Հանդիպումներից լուսանկարները կարող եք նայել մեր ֆեյբուքյան էջում։  Գալիք շաբաթ կհանդիպենք Երևանում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Արարատում, Աշտարակում և Կոտայքի մարզում։ Հետևեք մեր էջին, որպեսզի տեղեկանաք ձեր քաղաքում կայանալիք հանդիպմամ մասին։

Եթե ունեք որևէ հարցեր կամ առաջարկներ, մենք միշտ ուրախ ենք ստանալ ձեր արձագանքը։ Կարող եք լրացնել հետադարձ կապի ձևը մեր կայքում, որը հասանելի է հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ եթե արդեն մտածել եք որևէ ինովացիոն հակակոռուպցիոն նախագիծ, կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով մինչև հոկտեմբերի 22-ը։ Ամեն դեպքում, խորհուրդ ենք տալիս մինչ հայտը լրացնելը կարդալ հուշող «Ինչպիսի՞ գաղափարներ ենք փնտրում» բաժինը, որը կօգնի ձեզ ձևակերպելու ձեր միտքը։

Եթե ծրագրային գաղափար չունեք, բայց ունեք համապատասխան փորձ, գիտելիքներ ու եռանդ՝ ճամբարին ակտիվ մասնակցելու համար, ապա լրացրեք մասնակցության հայտը։

Կարևոր Հ.Գ.։

Ճամբարի նախապատրաստական փուլում կա նաև հայտարարված  «Մարդամեջի» մասին վիդեոհոլովակ նկարահանելու և ֆոտոպատմություն նկարելու մրցույթներ։  Վերջնաժամկետը հոկտեմբերի 19 է։ 

Advertisements
%d bloggers like this: