Մասնակցեք ինովացիոն «Մարդամեջին» ձեր նորարար առաջարկներով

24 Oct

Հոկտեմբերը շատ ակտիվ ամիս ստացվեց «Մարդամեջին» հետևող և ճամբարով  հետաքրքրված մարդկանց համար՝ մեկ տասնյակից ավելի մարզային հանդիպումների ժամանակ հանդիպեցինք շատ հետաքրքիր ու ստեղծագործ մարդկանց, լսեցինք բազմաթիվ  հետաքրքիր մտքեր ու առաջարկություններ։

Շնորհակալ ենք հանդիպումների մասնակիցներին, որոնք ակտիվություն դրսևորեցին բոլոր քննարկումներին, բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին, առաջարկեցին յուրօրինակ նորարար լուծումներ։

Ընդառաջ գնալով մեր օն–լայն օգտատերերի բազմաթիվ առաջարկությունների (բողոքների ։–)), ծրագրային հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 22-ից հետաձգել ենք մինչ նոյեմբերի 10-ը։ Բոլորին խրախուսում ենք լրացնել ծրագրային հայտեր, ներկայացնել հետաքրքիր մտքեր։

Ճամբարը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտի մասնագետների հետ հանդիպել, խոսել, քննարկել մասնագիտական հարցեր և ձեր գաղափարը մշակել ու գրեթե պատրաստի ծրագիր դարձնել։

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ այս տարվա սոցիալական ինովացիաների ճամբարը  հատուկ ուշադրություն է դարձնելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։

Ծրագրային հայտ լրացնելուց առաջ մեկ անգամ ևս կարդացեք օգտակար խորհուրդներ՝ «Սոցիալական նորարարության ճամբարի» ծրագրեր ներկայացնողներին բաժինը։ Հարցերի դեպքում միշտ կարող եք գրել մեզ հետադարձ կապի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։

Շուտով կհանդիպենք։)

Advertisements
%d bloggers like this: