Մեր մասին

Ի՞նչ է սոցիալական նորարարությունը

Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Այն կարող է վերաբերել առողջապահության, կրթության, բնապահպանության, արդարադատության, համայնքների կամ ցանկացած այլ խնդրի:

Հասարակության առջև անընդհատ ծառանում են նոր սոցիալական խնդիրներ. կլիմայի փոփոխություն, գլոբալ տաքացում, բնակչության ծերացում և այլն: Ավանդական լուծումները և դրանց իրականացման ավանդական միջոցները, ինչպես օրինակ կառավարության որոշումները, քաղաքացիական հասարակության աշխատանքը, այլևս արդյունավետ չեն: Եվ մարդիկ ստիպված են փնտրել սոցիալական խնդիրների լուծման նոր ճանապարհներ: Այս խնդիրների լուծումներն է, որ առաջարկում է սոցիալական ինովացիան: Եթե ավելի մանրամասն տեղեկություններ եք փնտրում սոցիալական նորարարության մասին, կարող եք սկսել Վիկիպեդիայից:

Սոցիալական նորարարութան ճամբարը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար: Ընդամենը երկու օրվա ընթացքում մշակվում են բիզնես մոդելներ ու համակարգչային ծրագրեր:

Փիլիսոփայությունը

Օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար:

Մենք հավատում ենք, որ օնլայն աշխարհը հսկայական ներուժ ունի, որ կարող է փոփոխությունների բերել իրական կյանքում: Վեբն արդեն փոխել է մեր հաղորդակցային համակարգը: Մենք այլ կերպ ենք արդեն ստանում նորություններ, այլ կերպ ենք առևտուր անում ու շփվում:

Համացանցը օգնում է մեզ մարդկանց մեկտեղ բերել և ընդլայնում է համագործակցության հնարավորությունները բոլոր ոլորտներում: Նախկինում նման համագործակցության ու արդյունավետության հասնելու համար պետք կլիներ վարձել բավարար քանակով մասնագետների, թիմեր ստեղծել ու կազմակերպել աշխատանքը:

Այսօր համացանցը զգալիորեն հեշտացնում ու անհամեմատ էժանացնում է մարդկանց մոբիլիզացման գործը: Շատ հաճախ մարդկանց կամավորականության ու էնտուզիազմի ներուժը ստեղծում է ավելի արդյունավետ լուծումներ քան կորպորացիաների վարձած մասնագիտական թիմերը:

Սոցիալական ինովացիաների ճամբարը փորձում է օգտագործել այդ ներուժը և մշակել սոցիալական խնդիրների լուծումներ:

Տաղանդի մոբիլիզացիա


Որպեսզի թվային տեխնոլոգիաները հասանելի դառնան սովորական մարդկանց համար, պետք է ստեղծել գործիքներ, որոնք «կթարգմանեն» թվային ինֆորմացիան մարդկային լեզվի:

Մոբիլիզացնել տաղանդները՝ նշանակում է հավաքագրել մարդկանց, ովքեր գիտեն թվային տեխնոլոգիաների լեզուն կամ ունակ են տեսնել սոցիալական խնդիրները կամ հաղորդակցային տեխնոլոգիաների գիտակ են: Դուք կարող եք լինել փորձառու ծրագրավորող, դիզայներ, սոցիալական ակտիվիստ կամ պարզապես ստեղծագործ մարդ:

Ծրագրի մշակման ու իրագործման համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները մեկտեղ են բերվում՝ համատեղ աշխատանքում արդյունավետ լուծումներ ստեղծելու համար:

Գաղափարից դեպի գործողություն

Ո՞րն է ի վերջո սոցիալական նորարարության ճամբարի նպատակը:

Մեկտեղ բերելով տարբեր գիտելիքների ու տաղանդների տեր մարդկանց՝ ճամբարը տեսական գաղափարը կամ ձևակերպած խնդիրը վերածում է կոնկրետ լուծման և կոնկրետ ծրագրային փաթեթի: Ճամբարը գաղափարների յուրօրինակ ինկուբատոր է, որում զարգանում են ու կյանքի կոչվում բազմաթիվ նախագծեր:

Ինչպե՞ս է գործում Սոցիալական նորարարության ճամբարը

Ահա Սոցիալական նորարարության ճամբարի աշխատանքի համառոտագիրը:

Մասնակցության հրավեր

Սոցիալական նորարարության ճամբարը սկսվում է մասնակցության բաց հրավերից, որ լայնորեն տարածվում է: Ցանկացած ոք կարող է ներկայացնել իր գաղափարը՝ ճամբարում քննարկման դնելու համար: Անպայման չէ, որ դուք տեխնիկական խորը գիտելիքներ ունենաք: Դուք պարզապես կարող եք ներկայացնել սոցիալական ակտուալ խնդիր (2012թ, ճամբարին ընդունվում են միայն հակակոռուպցիոն նախագծեր), որին առնչվել եք ձեր անձնական կամ մասնագիտական կյանքում և որի լուծման համար հնարավոր են վեբ միջոցներ:

Ճամբարի դատավորներն ընտրում են ներկայացված գաղափարներից 6-7-ը, որոնք ճամբարի աշխատանքի ընթացքում արդյունավետ գործիքներ դառնալու պոտենցիալ ունեն:

Ճամբարը

Գաղափարներ ներկայացրած մարդիկ, ինչպես նաև դիզայներներ, ծրագրավորողներ, բիզնեսի և մարքետինգի մասնագետներ, սոցիալական խնդիրների գիտակներ, հրավիրվում են «Սոցիալական նորարարության երկօրյա ճամբարին»:

Ուրբաթ երեկոյից սկսած մինչև կիրակի օրվա կեսօրը հրավիրվածները միավորվում են խմբերում և աշխատում որոշակի սոցիալական ծրագրի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին:

1.) Ո՞ր կռուպսիոն խնդրին են փորձում իրենք արձագանքել
2.) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը
3.) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը
4.) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ
5.) Ի՞նչ ենք անելու «Սոցիալական նորարարության ճամբարից» հետո

Կիրակի օրվա ավարտին մասնակիցները կրկին հավաքվում են մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենց երկօրյա աշխատանքի արդյունքները: Ճամբարի դատավորներն ընտրում են լավագույն ծրագրերը, որոնք և ստանում են ճամբարի մրցանակները:

Ճամբարից հետո

Ճամբարից հետո շատ թիմեր շարունակում են աշխատել միասին՝ ծրագրի իրականացման շուրջ: Սահմանափակ թվով ծրագրեր կստանան ֆինանսական աջակցություն «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի կողմից՝ նախագծերն իրականացնելու համար:

Տաղանդի մոբիլիզացիա

Advertisements
%d bloggers like this: