Նախապատմությունը

 Սոցիալական նորարարության ճամբարի պատմությունը

Սոցիալական նորարարության ճամբարների պատմությունը սկսվել է 2007 թվականի ամռանը, երբ անգլիական կառավարության կազմակերպած «Սոցիալական վեբ» կոնֆերանսի ժամանակ հանդիպեցին Քրիստյան Ալերտը, Դեն ՄքՔիլանը և Պոլ Միլերը:

Ներշնչված նախկինում ունեցած փորձից ու կոնֆերանսի աշխատանքներից` այս երեքը սկսեցին քննարկել համացանցի պոտենցիալը սոցիալական խնդիրների պրակտիկ լուծումներ գտնելու տեսանկյունից:

Տեխնոլոգիաների աշխարհն արդեն բավականին փորձ ուներ օֆլայն միջամտություններ անելու առումով: Բարքեմփերի հաջողված պատմությունը ցույց էր տալիս, որ մարդիկ հակված են կիսելու իրենց գիտելիքները և նորարարությունները, իսկ Հաքաթոնների մոդելը ապացուցում էր, որ ընդամենը 24 ժամում կարելի է մշակել արդյունավետ վեբ լուծումներ: Այս մոդելները դարձան ներշնչանք ու համոզմունք Սոցիալական նորարարության ճամբարի գաղափարի առաջացման համար:  Եվ երեք հիմնադիրների թիմը, որ արագ համալրվեց համախոհներով, սկսեց ֆոնդահայթայթում անել առաջին Ճամբարն անցկացնելու համար:

Գաղափարի առաջացումից մինչև առաջին Ճամբարի անցկացումը անցավ մոտ մեկ տարի, որի ընթացքում ճամբարի մոդելը հղկվեց ու մշակվեց: Դեռ փորձարարական փուլում ճամբարը ստացավ բավականին լուրջ աջակցություն այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են բրիտանական NESTA-ն, Յանգ հիմնադրամը, Երրորդ սեկտորի վարչությունը, Գարդիանը և Յահուն: Առաջին Ճամբարն անցկացվեց 2008-ի ապրիլին:

Ճամբարը բոլոր մասնակիցների համար դարձավ վառ ժամանցի ու մեծ հաջողությունների վայր և կազմակերպիչները որոշեցին այն կրկնել: Այսպես Ճամբարը սկսեց կրկնօրինակվել ամբողջ աշխարհում և շուտով դարձավ կիրառելի մոդել՝ սոցիալական խնդիրների լուծումների համար:

%d bloggers like this: