Հայտեր

Ինչպիսի՞ գաղափարներ ենք փնտրում

Օգտակար խորհուրդներ՝ «Սոցիալական նորարարության ճամբարի» ծրագրեր ներկայացնողներին:

Ի՞նչ կուռուպցիոն խնդիր եք ուզում լուծել:  

Ձեր առաջարկած գաղափարը կարող է պարունակել որևէ կոռուպցիոն խնդրի լուծում։ Դուք կարող եք առաջնորդվել ձեր անձնական փորձով կամ մասնագիտական հետաքրքրություններով: Նորարար մտածեք. մեզ հետաքրքրում են այնպիսի գաղափարներ, որոնք դուրս են սովորականի սահմանումից,  փորձարարական են և առաջարկում են սոցիալական խնդիրների լուծման նոր մոդելներ: 

Ծառայեցնելով տեխնոլոգիաները

Ձեր առաջարկած նախագծի հիմքում պետք է լինեն վեբ կամ բջջային հենքի վրա ստեղծված սոցիալական ծրագրեր (software):  Ծրագրային ապահովմամբ գաղափարների կարևորության մասին կարող եք կարդալ այստեղ:

Մենք փնտրում ենք գաղափարներ, որոնք թույլ կտան օգտագործել տեխնոլոգիաների ներուժը նորարարական եղանակներով և միևնույն ժամանակ հեշտ կիրառելի կլինեն սովորական օգտատիրոջ համար:  Մենք փնտրում ենք գործիքներ, որոնք կարող են օգտագործվել ցանկացած մարդու կողմից, այլ ոչ թե բարդ ու ինքնանպատակ մեխանիզմներ:  Մենք ուզում ենք հասցնել տեխնոլոգիաները նոր լսարանների, ուստի փնտրում ենք էժան, պարզ, արդյունավետ ու հեշտ օգագործվող գործիքներ:

Թող ձեր գաղափարը հնարավորինս օրիգինալ լինի

Նախօրոք համոզվեք, որ ձեր գաղափարը նախկինում չի իրագործվել:

Պոտենցիալը և իրատեսականությունը

Նախագծերի ընտրությունը կատարելիս մենք առաջնայնություն ենք տալու այն գաղափարներին, որոնք առավել իրագործելի կլինեն ու կրկնօրինակվելու պոտենցիալ կունենան: Մտածեք նաև այն մասին, թե ձեր գաղափարը որքանով կայուն ու կենսունակ կլինի երկարաժամկետ կտրվածքում:

Ի՞նչ փուլում կարող են լինել նախագծերը

Մենք փնտրում ենք սաղմնային փուլում գտնվող գաղափարներ. պոտենցիալ հետաքրքիր նախագծի առաջին էսքիզները: Եթե դուք արդեն ունեք ծրագրային թիմ ու նախնական ֆինանսավորում, դուք մի փոքր առաջ եք անցել մեր ակնկալվող ծրագրերից:

Կատարյալ տարբերակում մենք ակնկալում ենք, որ դուք առաջ կտանեք ձեր առաջարկած գաղափարը: Մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր պատրաստ են ժամանակ ու ջանքեր տրամադրել «Սոցիալական նորարարության ճամբարի» ավարտից հետո իրենց գաղափարները իրականացնելու համար:

Ու՞մ ենք փնտրում

Ցանկացած ոք կարող է ներկայացնել նախագիծ: Անպայման չէ, որ դուք կարողանաք ծրագրավորել, մենք կօգնենք ձեզ գտնել համապատասխան թիմ: Անպայման չէ, որ ձեր առաջարկած գաղափարը համապատասխանի ձեր ներկայիս աշխատանքին, դուք կարող եք պարզապես արձագանքել որևէ ակտուալ կոռուպցիոն խնդրի:

%d bloggers like this: