Mardamej: 2011

Հայկական առաջին սոցիալական նորարարության ճամբարն անցկացվեց 2011թ. նոյեմբերին, Ծաղկաձորում:  Թեև հայկական նեթացիների համայնքն այլ երկրներում նման ճամբարների մասնակցության բավական հարուստ փորձ ուներ, սակայն նմանատիպ ձևաչափով միջոցառում առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։

Ուստի «Մարդամիջյան» թիմը հանդիպում-քննարկումների շարք ունեցավ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ տեղեկացնելու միջոցառման ձևաչափի, ակնկալվող նախագծերի և դրանց գնահատման չափանիշների մասին։

Հանդիպումների ընթացքում քննարկման արդյունքում բարձրացվում էին տվյալ համայնքի համար ակտուալ սոցիալական խնդիրներ, որոնց լուծումը օնլայն գործիքների միջոցով մասնակիցները սկսում էին մշակել հենց տեղում։ Հանդիպումների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ բլոգում։

 

Մեկի ամսվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում անցկացրած ճանաչողական հանդիպումների արդյունքում «Մարդամեջին» մասնակցության 66 հայտ էր ստացվել և 66 նախագիծ՝   միտված սոցիալական խնդիրները օնլայն տեխնոլոգիաներով լուծելուն։ Բոլոր հետաքրքիր և ստեղծագործ առաջարկներից ընտրվեցին լավագույն 6–ը։

 

Եվ այսպես եռօրյա ճամբարին նախագծերի հեղինակները, իրենց թիմակիցներն ու հրավիրված միջազգային փորձագետներն աշխատեցին միասին՝ մշակելով յուրօրինակ օնլայն լուծումներ՝ օգտագործելով իրենց փորձն ու օնլայն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։

 

Ճամբարի ընթացքի մասին պատմող լուսանկարները կարելի է դիտել «Մարդամեջի» ֆեյսբուքյան էջում։ 

 

 Ողջ ընթացքի մասին ավելի պատկերավոր պատմում է «Մարդամեջը» ներկայացնող կարճ վիդեոնյութը։

 

Նախագծերի ամփոփիչ ներկայացումից հետո, համաձայն մասնագիտական հանձնաժողովի գնահատման, հաղթող ճանաչվեց «Հասարակական տրանսպորտի չվացուցակ»նախագիծը, որը ստացավ գլխավոր դրամաշնորը /4000 ԱՄՆ դոլար/  ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի կողմից։ Ներկայացրած մյուս նախագծերը` պոլիկլինիկաների մոնիտորինգի նախագիծը , հիպերտեղայնացված նորությունների հարթակի միտքը, նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակի առաջարկը, «Հազար ու մի մանրուք»սոցիալական ցանցը/iLike եւ Wish2Real հարթակը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ստացան ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում այժմ ավելի  են կատարելագործվում և շատ շուտով արդեն լիովին կկարողանան ծառայել հանրությանը։

Advertisements
%d bloggers like this: